Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ». Արա Զոհրաբյան

12:30, շաբաթ, 05 փետրվարի, 2022 թ.
«Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ». Արա Զոհրաբյան

«Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՐԵՎԷ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ

Պատվաստանյութերի (դեղերի) գրանցման ժամանակ ստուգվում է պատվաստանյութերի անվտանգությունը, արդյունավետությունը և որակը՝ գիտականորեն հիմնավորված չափանիշներով:
     Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:
     Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները:
     Իսկ չգրանցված և կլինիկական փորձարկումների փուլում գտնվող պատվաստանյութերն ընդունելով, արդյոք չենք դառնում էժան, կամ ավելի ճիշտ անվճար փորձարկվող:
     Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:
     «Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ փորձարկվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է գրավոր տեղեկացված լինի փորձարկվող արտադրանքի, դրա անվտանգության, սպասվող արդյունավետության, վտանգի չափի, փորձարկման պայմանների, նպատակի, տևողության, առողջությանը վնաս հասցնելու դեպքում պատվիրատուի գործողությունների, կյանքի և առողջության ապահովագրության պայմանների, նրա մասնակցության գաղտնիության ապահովման երաշխիքների մասին:
     Սիրելի հայրենակիցներ, եթե ի վերջո ցանկանում եք պատվաստվել, ապա պահանջեք, որպեսզի ձեզ հետ պետությունը պայմանագիր կնքի, ներառելով ձեր կյանքի և առողջության ապահովագրության պայմանները: Հակառակ դեպքում, հետո կարող է ասել, կամավոր եկել ու պատվաստվել եք ձեր սեփական ռիսկով:
     ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՓՈՐՁԱՐԿՎՈՂ:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
3477 | 2
Facebook