Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա». վարչապետ

12:24, հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ.
«Ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա». վարչապետ

«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ, ասում ենք հետևյալը. բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների պարագայում ու հարկային պարտավորություններ չեն առաջանա: Այսինքն՝ առաջարկվում է ևս 7 հազար ուսանողի հնարավորություն տալ օգտվել զեղչերի համակարգից՝ առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների»,- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին անդրադառնալով՝ հայտարարեց ՀՀ վարչապետը: «Մեր քաղաքականությունը հետևյալն է. ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա»,- հավելեց Փաշինյանը:

2737 | 0
Facebook