Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021թ. լավագույն ֆուտբոլիստ

15:36, երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ.
Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:

Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

9589 | 0
Facebook