Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2021թ. լավագույն մարզիչ

12:36, երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ.
Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2021թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 90 միավոր՝ 2021թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:

54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

7246 | 1
Facebook