Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգթոն». Սուրեն Սարգսյան

11:36, երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ.
«Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգթոն». Սուրեն Սարգսյան

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն. եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար: Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ. այցը Վաշինգթոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը:

Ինչպես մի ամգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսն ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահն անձամբ կներքաշվի»:

Հաշվի առնելով սա՝ առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով:

Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ-որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել:

Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգթոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի մասով:

Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածություններն արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգթոնի հերթն է»:

2730 | 0
Facebook