Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիային՝ բողոքի նոտա, Պեկրեսին՝ «սև ցուցակ». Բաքուն զայրացել է

18:36, հինգշաբթի, 23 դեկտեմբերի, 2021 թ.
Ֆրանսիային՝ բողոքի նոտա, Պեկրեսին՝ «սև ցուցակ». Բաքուն զայրացել է

Հանրապետական կուսակցության՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն, ով Երևան էր ժամանել, նախօրեին մեկնել է Արցախ։ Twitter-ի իր էջում տեղեկությունը հայտնել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից»,- գրել է Նենին:

Քիչ առաջ, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Պեկրեսին ներառել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց շարքում: Ստեփանակերտ այցելության համար Ադրբեջանը նաև բողոքի նոտա է հղել Ֆրանսիային։ «Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել»,– հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
     Բաքուն կարծում է, որ Պեկրեսի այցն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

4218 | 0
Facebook