Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ում հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող. «Փաստ»

09:36, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
ՔՊ-ում հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ քպականների, թե՛, առավել ևս, ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: Թերթի տեղեկություններով, այս տրամադրություններն անասելի մեծ չափերի են հասել դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո:

Բանն այն է, որ քպականները և քպամերձ շրջանակները հիանալի հասկանում են, որ իրենք այլևս չունեն, այսպես կոչված, «ժողովրդական աջակցությունը»: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ընտրատարածքներում իրենք միջինը ստացել են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտ 19 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում հատկապես անհանգիստ են այն առումով, որ ահռելի վարչական ռեսուրսի կիրառումն անգամ չօգնեց, այսինքն՝ փաստացի, ՔՊ-ի ցուցակների քվեները առավելապես վարչական ռեսուրսինն են:
     Սա ինքնին նշանակում է, որ հատկապես ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առավել ակտիվ շրջանառվող այն միֆը, թե Փաշինյանն ու իր թիմը դեռևս շարունակում են վայելել «ժողովրդի վստահությունը», կիրակի օրվա ընտրություններում վերջնականապես պայթեց: Թերթի տեղեկություններով, քպականներին ու նրանց սատելիտներին լրջորեն մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսուհետ պարզապես չեն կարող իրենց քայլերն արդարացնելու համար հենվել այդ ձևակերպման վրա ու թաքնվել ժողովրդի թիկունքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2354 | 1
Facebook