Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քաղաքագետը՝ «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի՝ սպասվող համագործակցության մասին

14:36, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
Քաղաքագետը՝ «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի՝ սպասվող համագործակցության մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, ըստ որի՝ այսօր «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվելու, գրել է. «Բալասանյան» դաշինքին պատիվ չի բերում համագործակցել կապիտուլյանտների հետ...
     Անընդունելի է համագործակցելը նրանց հետ, ովքեր իրենց 15-օրյա քաղաքապետացուհին հրահանգել էին շատ անմակարդակ և ցինիկ ձևով ձերբազատվել Բալասանյանի կադրերից... Դրա՞նց հետ է համագործակցելու «Բալասանյան» դաշինքը...
     Հետաքրքիր է, փոխքաղաքապետի և ի՞նչ բաժնի պետերի պաշտոններ պետք է տրամադրվեն թերուս Նիկոլի ոչ պակաս անգրագետ գյումրվա երկրպագուներին...»:

2999 | 1
Facebook