«Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե նրանց դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ի: Այսինքն՝ ոչ թե ասում են, որ անանուն դոմեն ունենալն է խնդիր, այլ՝ դրան հղում տալը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների շրջանառության մեջ դրած ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխություններին: «ԶԼՄ-ն պետք է իր գործունեության մեջ ունենա ազատություն: Կա Սահմանադրություն, որը երաշխավորում է այդ գործունեության ազատությունը»,- հավելեց Վարդևանյանը: «ԶԼՄ-ն, եթե հղում տվել է անանուն դոմենին, ինչպե՞ս պետք է պարզի՝ անանո՞ւն է, թե՞ ոչ»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, ըստ ՔՊ-ականների ներկայացրած նախագծի, լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս: