Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երասխում երեկ հակառակորդի կրակոցներից այրվել է ևս 4000 հակ անասնակեր

12:12, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
Երասխում երեկ հակառակորդի կրակոցներից այրվել է ևս 4000 հակ անասնակեր

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
     Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով:

Նշենք, որ 2 օր առաջ էլ թշնամու կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել էր 5000 հակ անասնակեր:

1702 | 0
Facebook