Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՌԴ-ում քննարկել ենք ՀՀ-ի, Արցախի, տարածաշրջանի առաջնային լուծում պահանջող խնդիրներ». Վաղարշակ Հակոբյան

00:12, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«ՌԴ-ում քննարկել ենք ՀՀ-ի, Արցախի, տարածաշրջանի առաջնային լուծում պահանջող խնդիրներ». Վաղարշակ Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գրառումը. «Ինչպես արդեն տեղեկացրել էի, հոկտեմբերի 3-6-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպումներ ենք ունեցել ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
     Ամփոփելով ԱԺ նախագահի` այս պաշտոնում առաջին պաշտոնական այցը, այն գնահատում եմ խիստ արդյունավետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի, Արցախի, ինչպես նաև տարածաշրջանի առաջնային լուծում պահանջող խնդիրներ, ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ:
     Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կան և շարունակելու են լինել ամենաբարձր մակարդակի վրա»:

2657 | 0
Facebook