Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու առաջարկություն է եղել, ինչը Փաշինյանը մերժել է»․ Գ․ Գալստյան

00:30, շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ.
«Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու առաջարկություն է եղել, ինչը Փաշինյանը մերժել է»․ Գ․ Գալստյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ի սահմանների անվտանգության վերաբերյալ իրանցի գեներալի արտահայտությունը. -«Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը, և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանը Իրանից» խոսում է այն մասին, որ Իրանի կողմից ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու ներքին առաջարկություն է եղել, որը մերժվել է Փաշինյանի կողմից: Դե նման առաջարկ ընդունելը հակասում է Փաշինյանի` Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան բացելու» ծրագրին:
     Փաստացի` բնական դաշնակցի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը Փաշինյանը կրկին անգամ փոխարինում է Պուտին-Ալիև-Էրդողան ալյանսի համատեղ նպատակները Հայաստանի հաշվին կայացնելու հետ»:

Աղբյուրը` Գևորգ Գալստյան
4431 | 0
Facebook