Խնդրում ենք սպասել...

Միջազգային

13-ամյա դստերը սեքս-ստրկության վաճառած կնոջ դատավճիռը հայտնի է

21:30, երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
13-ամյա դստերը սեքս-ստրկության վաճառած կնոջ դատավճիռը հայտնի է

ՌԴ Տիմիրյազեվցի շրջանային դատարանը կայացրել է Տյումենի բնակչուհի Տատյանա Կարպիկովայի դատավճիռը: Կինը մեղադրվում էր իր 13-ամյա դստերը սեքս-ստրկության վաճառելու փորձի համար, գրում է 72.ru-ն: Դատարանի վճռով մայրը բանտում կանցկացնի 5 տարի:

Դատարանը պարզել է, որ անցած տարվա նոյեմբերին կինը համացանցում հայտարարություն է տարածել դստերը սեքսուալ ծառայությունների նպատակով 1 միլիոն ռուբլու դիմաց վաճառելու մասին: Ոստիկանության աչքից դա չի վրիպել: Արդյունքում կինը Տյումենից մեկնել է Մոսկա՝ հանդիպելու կեղծ գնորդի հետ: Մայրը նրան է տվել դստերն ու վերցրել գումարը, ինչից հետո ձերբակալվել է:

Նա խոստովանել է մեղքը՝ պատճառաբանելով, թե ֆինանսական կարիքից դրդված է գնացել այդ քայլին:

Դեռահաս աղջիկն այժմ գտնվում է սոցիալական կենտրոնում, նա նաև ունի փոքր եղբայր:

Նշվում է, որ մայրն աշխատում է դատական կարգադրությունների ծառայությունում:

36238 | 0
Facebook