Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Սրանց փողը խելքից առաջ է ընկել». Ավետիք Իշխանյան

21:36, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Սրանց փողը խելքից առաջ է ընկել». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Ռուսատանցի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն առաջարկել է Հայաստանում ընդունել պաշտոնական երեք լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Հետաքրքիր է, որ, ի տարբերություն այլազգի մեծահարուստների, հիմնականում հայ խոշոր գործարարների միլիոններն անձնական են։ Այս մարդիկ, իհարկե, ունեն հատուկ հատկություններ փող աշխատելու, հարստանալու։

Բայց, որպես կանոն, սրանց համար հայրենիք, մայրենի լեզու հասկացությունները զրոյական արժեք ունեն։ Սրանք, չնայած կուտակած հարստությանը, զուրկ են մարդկային և ազգային արժանապատվությունից, նաև խելքից։ Ուղղակի, սրանց փողը խելքից առաջ է ընկել»։

| | |
5775 | 2
Facebook