Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը չպետք է մոռանա իր տարածքում գտնվող 30 միլիոն ադրբեջանցիների մասին». ադրբեջանցի պատգամավոր

17:18, երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ.
«Իրանը չպետք է մոռանա իր տարածքում գտնվող 30 միլիոն ադրբեջանցիների մասին». ադրբեջանցի պատգամավոր

«Չնայած Իրանի հետ ընկերական հարաբերությունների ձևավորմանն ուղղված մեր ջանքերին, Իրանում Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չի փոխվում», այս մասին ասել է Ադրբեջանի «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը: «Քանի որ Հայաստանը խաղաղության պայմանագիր չի ստորագրել, այն մեզ համար թշնամի երկիր է մնում: Այդ պատճառով, չի կարելի թույլ տալ իրանական մեքենաներին անցնել Հայաստանի տարածք և բեռներ տեղափոխել: Մենք դիվանագիտական ուղիներով պետք է հասկացնենք Իրանին, որ այս քայլերը լավ չեն անդրադառնա Իրանի տարածքային ամբողջականության և քաղաքական կայունության վրա, ուր ապրում են 30 միլիոն ադրբեջանցիներ»,- ասել է Հասանգուլիևը:

8301 | 5
Facebook