Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում եռյակ քույրեր են ծնվել. նրանց տուն են տարել 3 եղբայրները

18:40, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Երևանում եռյակ քույրեր են ծնվել. նրանց տուն են տարել 3 եղբայրները

Այսօր երեք եղբայրները «Աստղիկ» ԲԿ-ից տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Այդ մասին տեղեկանում ենք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:

Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,-նշված է էջում:

Աղբյուրը` «Աստղիկ» ԲԿ
28940 | 3
Facebook