Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց». Վահան Քերոբյան

12:42, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց». Վահան Քերոբյան

Անդրադառնալով հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցն անհանգստացնող է. «Խնդրին ծանոթ եմ ու գիտեմ, որ գների որոշակի նվազեցում կա. որոշ գազալցակայաններում գինն արդեն բավական իջել է՝ 280 դրամից մինչև 240 դրամ: Մեր աշխատանքներն ուղղված են նրան, որ հայկական ընկերություններին ծանոթացնենք օտարերկրյա մատակարարների հետ, ովքեր Հայաստանին կառաջարկեն ավելի մատչելի վառելիք: Ինչ վերաբերում է բենզինի գնին, քննարկում ենք խոշոր ծրագիր, որը նոր որակի ու չափանիշների բենզալցակայանների ցանց կստեղծի ՀՀ-ում: Օտարերկրյա ներդրողներ են, որ պետք է ներկրեն ՌԴ-ից ու Վրաստանից»,- ասաց նա:

8278 | 0
Facebook