Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Անգելա Մերկելի ամսական թոշակի չափը

22:18, շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ.
Հայտնի է Անգելա Մերկելի ամսական թոշակի չափը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո ամսական մոտ 15 հազար եվրո թոշակ կստանա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
     Նման գումար է ձևավորվում, քանի որ Անգելա Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:

Մերկելը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 1989-ին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000-ին դարձել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005-ից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:

Գերմանիայում սեպտեմբերին կկայանան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:

11331 | 1
Facebook