Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենամեծ դավաճանը Հայաստանի օդային տարածքը բացել է Նախիջևանից թռչող օդանավերի համար». Էդգար Ղազարյան

17:42, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
«Ամենամեծ դավաճանը Հայաստանի օդային տարածքը բացել է Նախիջևանից թռչող օդանավերի համար». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանը նենգաբար կատարում է ադրբեջանա-թուրքական բոլոր ծրագրերը։ Հայաստանի օդային տարածքը նա այլևս բացել է Նախիջևանից թռչող օդանավերի համար: Վայոց ձորի երկնքում Նախիջևանն աշխարհի հետ կապող օդանավերը թռչում են անարգել: Հաջորդ քայլում, հավանաբար, Վայոց ձորի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող անվտանգ և հուսալի ցամաքային հաղորդակցության հնարավորությունները կլինեն: Ապագա կա, սիրելի հայրենակիցներ: Սա է ձեր համար կեղծված ընտրությունների ապագան:
     Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
11996 | 7
Facebook