Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանից

18:30, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանից

Մեծ Բրիտանիան ՀՀ–ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռու մնալ:

Երկրի ԱԳՆ-ն այսօր` հուլիսի 29-ին, հորդորել է նաև չերթևեկել Իջևան–Նոյեմբերյան քաղաքները կապող M16 / H26 մայրուղով:

Գերատեսչությունը պարզաբանում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում սահմանին բազմաթիվ ռազմական բախումներ են եղել, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել ու տուժել:

Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում զերծ մնալ Հայաստանի մնացած հատված ցանկացած այցելությունից (բացի անհրաժեշտ դեպքերից)` ելնելով COVID-19–ի ռիսկերի ընթացիկ գնահատումից:

6636 | 1
Facebook