Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա իրականում շատ հստակ ազդակ է». Արման Աբովյան

21:12, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
«Սա իրականում շատ հստակ ազդակ է». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Լավ չի... հեչ լավ չի... սա իրականում շատ հստակ ազդակ է։
     Հասկացողը հասկացավ։
     ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է իր քաղաքացիներին վերանայել COVID-19-ի պատճառով Հայաստան մեկնելու հնարավորությունը:
     Գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի որոշ մարզերում աճում է կորոնավիրուսի ռիսկը:
     Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ռիսկը բարձրացվել է բարձր՝ երրորդ մակարդակի:
     Պետդեպարտամենտի հայտարարությունը պարունակում է նաև կոչ` մերժել այցելությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան` զինված հակամարտության պատճառով:
     «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվում է գնալ այնտեղ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ»:

Աղբյուրը` Արման Աբովյան
7656 | 1
Facebook