Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ»

09:06, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ»

Արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավել վաճառել: Բայց պարզվում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հեղուկ գազ ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում: «Մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում և Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Մեզ հայտնի դարձավ նաև այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին:

Բայց տեղեկացել ենք, որ կառավարությունը հիմա այլ լուծումներ է փնտրում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կհաջողի արդյոք կառավարությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղուկ գազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կմնա, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձևով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6936 | 1
Facebook