Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շատ են աղտոտում մթնոլորտը, քան՝ կանայք

03:06, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի շատ են աղտոտում մթնոլորտը, քան՝ կանայք

Շվեդական Ecoloop ընկերության մասնագետները ուսումնասիրել են գլոբալ տաքացման վրա սեռերի ազդեցության տարբերությունները: Նրանք ուսումնասիրել են մեկ տարվա ընթացքում միայնակ տղամարդկանց և կանանց դրամական ծախսերը: Գրում է The Guardian-ը:

Ուսումնասիրության ընթացքում մասնագետները պարզել են, որ տղամարդիկ մթնոլորտ 16% -ով ավելի շատ արտանետումներ են առաջացնում, քան՝ կանայք: Դա այն պատճառով է, որ շվեդ տղամարդիկ ավելի շատ գումար են ծախսում մեքենայի վառելիքի, ալկոհոլի, ծխախոտի և մսի վրա: Նրանք ուտում են ավելի քիչ օգտակար սնունդ, հազվադեպ են օգտագործում էկո տոկրակներ և ավելի քիչ են տեսակավորում թափոնները:

8689 | 1
Facebook