Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ բերման ենթարկող կարմիրբերետավորներից մեկն ասում էր՝ գլուխը խփեք գետնին»․ Գեղամ Նազարյան

15:36, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
«Ինձ բերման ենթարկող կարմիրբերետավորներից մեկն ասում էր՝ գլուխը խփեք գետնին»․ Գեղամ Նազարյան

Այսօր՝ «Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր Գեղամ Նազարյանն անդրադարձել է իրեն բերման ենթարկելու դեպքին։ «Շտապում էի՝ միջոցառմանը մասնակցելու, երբ նկատեցի, որ երեք կարմիրբերետավոր, շատ կոպիտ հրելով մի երիտասարդ աղջկա, բերման են ենթարկում։ Հեգնաբար ասեցի՝ շատ ճիշտ եք անում, ամուր սեղմեք, որովհետև ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է։ Ոչ մի արձագանք չեղավ, շարունակեցին էդ աղջկան բերման ենթարկել, երբ հանկարծ վազքի ձայներ լսեցի»,- նշել է Նազարյանը:

«Երեք թե չորս կարմիր բերետավորներ էին, որոնցից մեկն ասում էր՝ նենց արեք, որ գլուխը խփեք գետնին․․․ Երևի կազմվածքիս խաբնվեցին, մտածում էին, որ հեշտ պիտի գցեն գետնին»,- ասել է նա։

7424 | 3
Facebook