Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով դատավճիռ է կայացվել

16:18, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով դատավճիռ է կայացվել

Մեղադրական դատավճիռ է կայացվել թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով ամբաստանյալների նկատմամբ, հայտնել է ՌԴ ՔԿ մոսկովյան գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
     Հետաքննությունը պարզել է, որ հանցագործության կազմակերպիչը գտել է 2 հանցակցի՝ տղամարդու սպանության համար։ Նրանցից մեկը հետևել է Նախիմովի պողոտայում շենքի մուտքին, որտեղ բնակվել է տուժողը։ 2019 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան, երբ մարզիկը դուրս է եկել փողոց, հանցագործը վազել է նրա մոտ և կրակել գլխին, որից հետո հեռացել հանցակցի մեքենայով:
     2019 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Մոսկվայի Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մոտ անհայտ անձը սպանել է թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ 40-ամյա Աշոտ Բոլյանին: ՔԿ-ում այն ժամանակ նշել էին, որ բռնցքամարտիկի սպանությունը կարող էր կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։
     «Ապացույցները երդվյալ ատենակալների կոլեգիայի կողմից բավարար են ճանաչվել՝ 1971, 1982 և 1984 թվականներին ծնված 3 տղամարդկանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,- ասել է Իվանովան։

Դատարանը վճիռ կկայացնի մեղադրական դատավճռի հիման վրա:

9265 | 0
Facebook