Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր միջնորդություն՝ Վահե Գրիգորյանի՝ քննությանը մասնակցելու անհնարինության մասին

11:36, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
Նոր միջնորդություն՝ Վահե Գրիգորյանի՝ քննությանը մասնակցելու անհնարինության մասին

«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը

ՍԴ-ում ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ ներկայացրեց նոր միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ քննությանը մասնակցելու անհնարինության մասին:

«Վահե Գրիգորյանը հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ ՄԻԵԴ-ում»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ քննության այս փուլում վերոնշյալ միջնորդությունը չի կարող քննության առարկա դառնալ. «Սահմանադրական դատավարությունն ունի իր առանձնահատկությունները, և յուրաքանչյուր փուլում ներկայացվող միջնորդություններն այդ փուլից հետո ՍԴ-ն չի կարող քննության առարկա դարձնել: Խոսքը վերաբերում է նաև այս միջնորդությանը: Այս միջնորդությունն այս փուլում ՍԴ-ի կողմից քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ «ՍԴ մասին» օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում. այդ փուլը մենք արդեն անցել ենք»,- ասաց նա:

5697 | 2
Facebook