Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ՝ հորդոր, խնդրանք». պաշտպան

15:12, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«Վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ՝ հորդոր, խնդրանք». պաշտպան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու: Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11​։00-ին: «Հիմքերի տեսանկյունից՝ դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է ու առկա պայմաններում եթե մնա ազատության մեջ, վկաների վրա ազդեցություն կգործադրի: Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ. «Վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ՝ հորդոր, խնդրանք»:

Հիշեցնենք՝ Վերաքննիչում այսօր շարունակվել է «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
3534 | 1
Facebook