Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընտրությունները չեղարկելու միայն մեկ տարբերակ կա». Հովիկ Աղազարյան

21:42, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«Ընտրությունները չեղարկելու միայն մեկ տարբերակ կա». Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում խոսել է ընտրությունների արդյունքների չեղարկման հավանականության մասին:

«Միայն մեկ տարբերակ կա չեղարկելու համար․ եթե Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում կայացնի կամ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խմբի ճնշման տակ կայացնի այդպիսի որոշում, ուրիշ որևէ տարբերակ չկա։ Եվ ես չեմ էլ համարում, որ դրանք շատ հավանական տարբերակներ են»,- ասել է նա:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ կասկածնե՞ր ունի, որ ընդդիմությունը կապեր ունի ՍԴ որոշ անդամների հետ, Աղազարյանը պատասխանել է. «Դե, որոշ անդամների հետ, իհարկե, կապեր ունի, որովհետև չնայած մի մասը հեղափոխությունից հետո փոխվեց, բայց, այդուհանդերձ, փոխվածներն էլ բոլորը անցյալից եկած դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ են, և չի բացառվում, որ այս կամ այն ձևով որոշակի կապերի հանգամանքը գործի։ Ես դա քիչ հավանական եմ համարում, ուղղակի՝ որպես տեսական տարբերակ, որովհետև որևէ իրավական հիմք՝ ընտրությունների կեղծված լինելու մասով, գոյություն չունի։ Նույնիսկ 43-ից 45 տեղամասերում վերահաշվարկ կատարեցին, բայց այնտեղ ձայների տատանումները ոչ միայն էական չազդեցին արդյունքների վրա, այլև չճշգրտված ձայների տարբերությունը շատ էական չէր։ Տեղամաս կար՝ մեր օգտին էր, տեղամաս կար՝ իրենց օգտին էր վերահաշվարկը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հանձնաժողովների՝ որոշ դեպքերում մի քիչ անփույթ արդյունքով։ Տեղ է եղել՝ քվեաթերթիկները ծալված են եղել, և այդ 40-ը հանձնաժողովն անվավեր է ճանաչել։ Բայց դա էլ, որ բացեցին, մեր օգտին ավելի շատ ձայներ եղան, քան թե մյուս բոլորին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ընտրությունները չեղարկելու միայն մեկ տարբերակ կա». Հովիկ Աղազարյան
4015 | 2
Facebook