Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անհետացել է 21 թափոնաման, վնասվել՝ 5-ը. քաղաքապետարան

21:25, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Անհետացել է 21 թափոնաման, վնասվել՝ 5-ը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
     Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։
     Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»:

2708 | 0
Facebook