Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել». Գևորգ Դերձյան

13:45, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը գրել է․ «Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ»:

1845 | 1
Facebook