Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնի 5 գրոսմայստեր

22:05, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնի 5 գրոսմայստեր

ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնի 5 գրոսմայստեր:

Աշխարհի գավաթի խաղարկությանը հայկական դրոշի ներքո հանդես կգան Լևոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Խաղարկությանը կմասնակի 156 շախմատիստ։ Մրցաշարը կանցկացվի Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարում խաղալու իրավունք կստանան։

Մրցանակային ֆոնդը 1 892 մլն դոլար է։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց խաղարկության մրցանակային ֆոնդը 676 հազար դոլար է։

2012 | 0
Facebook