Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ճանաչելով նրան՝ վստահ եմ, որ հե՛նց ինքն էլ այրել է իր մեքենան». Բաբայանի պատասխանը՝ իմքայլական պատգամավորին

22:55, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Ճանաչելով նրան՝ վստահ եմ, որ հե՛նց ինքն էլ այրել է իր մեքենան». Բաբայանի պատասխանը՝ իմքայլական պատգամավորին

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով մամուլի և խոսքի ազատությանը վերաբերող հարցին, ասել է. «Գուցե տարօրինակ հնչի, բայց էս ոլորտում ես կարծում եմ, մենք անգամ գերազանցել ենք, որովհետև եկել, հասել ա մի մակարդակի, որ էդ խոսքի ազատությունը այլևս կարելի ա ասել՝ խոսքի ազատություն էլ չի համարվում: Էսօր չկա՛ մի լրատվամիջոց, որ իր ցանկացած մտքի եկածը գրի, և դրա համար իր նկատմամբ հաշվեհարդար տեսնեն: Մենք տեսել ենք, թե դա նախկինում ինչպես ա եղել»,- ասել է Գաբրիելյանը:
     Վերջինի խոսքն ընդհատելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը խնդրել է մեկ օրինակ բերել, ինչին ի պատասխան իմքայալական պատգամավորն ասել է. «Օրինա՞կ, հա՛, բանը, երևի վարչապետի մեքենան ինքն էր այրել և լուսանկարել»:
     Գաբրիելյանին ի պատասխան Բաբայանն ասել է. «Շա՜տ հնարավոր է. ճանաչելով հատկապես ձեր հիմիկվա վարչապետին՝ կարող ենք, վստահաբար, ասել, որ հենց այդպես էլ եղել ա»:
     «Հաճելի ա: Խնդրում եմ, մի՛ ընդհատեք: Դուք պատիվ ունեք, խնդրում եմ էդպես էլ մնացեք»,- պատասխանել է Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ճանաչելով նրան՝ վստահ եմ, որ հե՛նց ինքն էլ այրել է իր մեքենան». Բաբայանի պատասխանը՝ իմքայլական պատգամավորին
8341 | 0
Facebook