Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

17:10, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր ճանաչեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։
     «Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության պետի գրությամբ փաստվում է, որ պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, հետևապես չունի ընտրվելու իրավունք։ Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակներում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,- հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
     Այսպիսով, ԿԸՀ նիստում քվեարկության դրվեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման նախագիծը։ 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց. այն կարող է բողոքարկվել դատարանում։

7715 | 0
Facebook