Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն ու Թեհրանը երկաթուղիների զարգացման մասին հուշագիր են ստորագրել

22:05, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Բաքուն ու Թեհրանը երկաթուղիների զարգացման մասին հուշագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը երկաթուղիների զարգացման մասին հուշագիր են ստորագրել։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի խոսքով՝ Ադրբեջան կատարած մեկօրյա այցի շրջանակներում Ադրբեջանի տնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Էսլամին հավելել է, որ փոխըմբռնման հուշագիրն ընդգրկում է նաև հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների ավելի արդյունավետ աշխատանքի հարցերը։

Նա նաև նշել է, որ Իրանը ջանքեր է գործադրում Ռեշտ-Ասթարա ավտոմայրուղու ընդլայնման ուղղությամբ, որի բացումից հետո ճանապարհը կկրճատվի մինչև 2 ժամով:

3831 | 0
Facebook