Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկվան Սյունիքում Ադրբեջանին է պաշտպանում. պետք է ընդունել Ֆրանսիայի ռազմական օգնությունը». քաղաքագետ

12:00, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Մոսկվան Սյունիքում Ադրբեջանին է պաշտպանում. պետք է ընդունել Ֆրանսիայի ռազմական օգնությունը». քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա շատ պարզ ընտրություն.
     Հայաստանն ընդունում է Ֆրանսիայի ռազմական օգնության առաջարկը: Հայկական զորամիավորումները ջարդում են թշնամական զավթիչների հրոսակախումբը Սյունիքի հատվածում: Եթե անգամ պատասխան լինի, այդ սցենարում Ադրբեջանի հաղթանակը բացառված է: Ֆրանսիայի համար այդպիսի իրավիճակում խնդիրը կկայանա ոչ միայն Հայաստանին նաև սեփական շահերի հանուն պաշտպանելու մեջ, այլև` միջազգային ասպարեզում սեփական վարկն ու վարկանիշը չկորցնելուն:
     Ընդ որում` այն ստրկամիտ դավաճանները, որ պնդում են, թե Ֆրանսիան չի կարողանա անել դա, որովհետև կարող է Թուրքիան դարձյալ խառնվել խնդրին` դավադրաբար մոռացել են, որ 2008թ.-ին պուտինյան Ռուսաստանի Թբիլիսիի մատույցներ հասած օկուպացիոն զորքերին Վրաստանից միայն դիվանագիտական ճնշմամբ` ելման կետ հետ ուղարկեցին հենց Ֆրանսիան և ԱՄՆ-ը:
     Կանի՞ դավաճանների ռեժիմը դա, կգնա՞ սեփական երկիրը փրկելու ճանապարհով: Իհարկե, ոչ:
     Ընտրվել է երկրորդ տարբերակը. անարձագանք թողնելով` փաստացի մերժել և դուրս հրավիրել Ֆրանսիային, թույլ տալ, որ կա՛մ թշնամին մարտերով, կա՛մ առանց մարտերի տիրանա Հայաստանի զարկերակին, և կա՛մ այն ռազմակալման հանձնել Ռուսաստանին, որ Զանգեզուրի մահաբեր միջանցքի բացումը հենց Ռուսաստանն անի ու երաշխավորի` դրանով դավաճանի ռեժիմին իբրև թե ազատելով պատասխանատվությունից և բավարարելով թուրքերի դարավոր երազանքը:
     Որպես նախապատրաստություն` հինգերորդ շարասյան ներկայացուցիչ մոսկովյան գործակալները Երևանում պախարակում են մի անփորձ ու նորանշանակ դիվանագիտական ենթախոսնակի` «վեճի առարկա տարածքներ» արտահայտության համար` անտեսելով այն հանգամանքը, որ տարածքն իրոք դարձել է վեճի առարկա, պաշտոնյան երրորդ էշելոնի երիտասարդ պաշտոնյա է, գալիս է հանրային կապերի և ոչ քաղաքական կամ դիվանագիտական աշխարհից, և որ այդ հայտարարությամբ անգամ ԱՄՆ-ը փաստում է, որ նախ` դա չէ Հայաստանի իրական սահմանը և ապա, որ թշնամին պետք է մեր հողերից դուրս գա:
     Պրոպագանդիստ գործակալները կանխամտածված մոռանում են նաև, որ իրենց պատվիրատու երկրի ղեկավարությունն ու նախագահը գեթ մեկ անգամ ո՛չ դատապարտեցին թշնամու արածը և ո՛չ էլ առավել ևս չասացին, որ դա վիճելի տարածք չէ, այլ ՀՀ մաս է: Ավելին` ընդամենը զորք տարան Սյունիք ու ռազմակալեցին` փաստացի օկուպացնելով այն, բայց այդպես էլ թշնամուն ո՛չ դուրս հրավիրեցին և ո՛չ էլ մեզ որևէ աջակցություն ցուցաբերեցին:
     Ավելին` Մոսկվան Սյունիքում հենց Ադրբեջանին է պաշտպանում: Հայաստանի Թմկաբերդի դարպասը պոռնկուհի տիրուհին է բացել ու զինվորները քնած են, իսկ իշխանը` խփված»:

6040 | 0
Facebook