Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

00:20, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական կոչով, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրերին»,- մանրամասնել է նա:

22288 | 0
Facebook