Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա». Արթուր Վանեցյան

15:08, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա». Արթուր Վանեցյան

«Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր», - «Հաղթանակի» զբոսայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա համոզված է, որ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, իսկ այս հնարավորությունները ճիշտ աշխատանքի մեջ են. «Այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները, նրանք պետք է հեռանան, որ գան արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել Հայստանի ու Արցախի պետական շահերը», - ասաց Վանեցյանը։

2773 | 0
Facebook