Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արման Աբովյանը՝ Փաշինյանի հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մասին

13:16, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Արման Աբովյանը՝ Փաշինյանի հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիայի մասին

Այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձավ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես զերծ կմնամ գնահատականներ տալուց, թե ինչ կլինի հունիսի 20-ից հետո, բայց ես մեծագույն հույս ունեմ, որ ազգը և ժողովուրդը կանի այն ընտրությունը, որը թույլ կտա իրեն մնալ ազգ ու ժողովուրդ, այլ ոչ թե դառնալ թուրքի ու ադրբեջանցու բաժին»,- ասաց Աբովյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ, Արման Աբովյանն ասաց. «Ես գիտեմ, թե ում ականջներն են այդ ասեկոսեների հետևում պտտվում: Կարող եմ ասել միայն մի բան՝ մենք գնում ենք հաղթելու: Մենք գնում ենք ձևավորելու կառավարություն, իշխանության գալու: Այո՛, մենք գնում ենք առանձին, մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, և մենք գնում ենք հաղթելու»:

16624 | 0
Facebook