Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս վետերանները խնդրագիր են ուղարկել Շոյգուին ու Լավրովին՝ Արցախում Նժդեհի արձանը ապամոնտաժելու պահանջով

23:48, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Ռուս վետերանները խնդրագիր են ուղարկել Շոյգուին ու Լավրովին՝ Արցախում Նժդեհի արձանը ապամոնտաժելու պահանջով

Մոսկվայի շրջանի՝ պատերազմի վետերանների, զինված ուժերի և իրավապահ մարմինների աշխատողների հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ դիմել է դաշնային ղեկավարությանը՝ կոչ անելով ապամոնտաժել «ֆաշիստների համագործակից» Նժդեհի արձանը Ղարաբաղում: Նրանք հիշեցրել են, որ իբրև թե «անթույլատրելի է ֆաշիզմի հերոսականացումը»: Համապատասխան խնդրագիրը նրանք ուղարկել են ՌԴ ԱԳՆ և ՊՆ:

Հատկանշական է, որ խնդրագիրն ուղարկվել է երեկ՝ Սերգեյ Լավրովի երևանյան այցելության նախօրեին:

Նշվում է, որ ռուս վետերաններին «զայրացրել է Նժդեհի արձանի գոյությունը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում»:

13437 | 0
Facebook