Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

18:16, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրը, որը հերթական անգամ տարածվել է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։

«Արձանն իր տեղում է։ Նրա ճակատագիրը կարող են որոշել միայն Մարտունու բնակիչները»,– «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Ավանեսյանը։
     Հիշեցնենք` նմանատիպ խոսակցություններ էին պտտվում նաև այս տարվա փետրվարին։ Բայց այն ժամանակ էլ Արցախի ղեկավարությունը հերքեց լուրերը։

Գարեգին Նժդեհի հուշարձանը սկսել էին տեղադրել 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Մարտունու ավագանու որոշմամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

2626 | 0
Facebook