Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել․ «Հրապարակ»

09:48, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։ Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել և հեռացել։ Թեև 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։

Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որևէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։ Բայց չհերքեց, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ` ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով․ «Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երևանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, և բոլորը, մեծ հաշվով, հասկացել են, թե ինչի համար է դա արվում»։ Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2333 | 0
Facebook
COMMENT.am