Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայոց ցեղասպանության խաղաքարտից հետո կարող է առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գալ». Կարեն Հովհաննիսյան

20:52, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Հայոց ցեղասպանության խաղաքարտից հետո կարող է առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գալ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ի նախագահի կողմից ապրիլի 24-ի ամենամյա ուղերձից անցել է չորս օր և Թուրքիան բացի դատապարտող հայտարարություններից այն կողմ չի անցել։ Որպես կանոն՝ Թուրքիան նման զգայական հարցերին շատ ավելի կոպիտ է պատասխանում, կոնկրետ սկսում է սանկցիաներից խոսել։ Երբ Օբաման արտասանեց Մեծ եղեռն տերմինը, թուրքերը շատ ավելի հեռուն գնացող քայլեր ձեռնարկեցին, նույնիսկ որոշ դիվանագիտական հարաբերությունների լարվածություն եղավ, ինչը չէի ասի, որ կա հիմա։
     Ամեն դեպքում, կարծում եմ, որ Թուրքիան հիմա սկսել է ավելի զգուշավոր լինել, և իրեն ձեռնտու էր, որ Ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից չճանաչվեր նրա համար, որ չի եղել ցեղասպանություն, այլ պարզապես, որ մշտապես այդ խաղաթուղթը իր դեմ հանեն։
     Ըստ էության ցեղասպանության փաստացի ճանաչումը տարածքային պահանջատիրություն չի կարող ունենալ այնպես, ինչպես օրինակ քրդական պետության ստեղծումն ու ճանաչումը Թուրքիայի տարածքների հաշվին։
     Հենց այստեղ էլ Թուրքիան երկար հաշվարկ է կատարել, և հիմա, Հայոց ցեղասպանության խաղաքարտի ավարտից հետո, կարող է մեկ այլ, արդեն առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գալ, որը կոչվում է քրդական պետության ստեղծում և ճանաչում։
     Էրդողանի վարչակազմն ունի այս մտավախությունը, իսկ ընդդիմությունն էլ այսօր արդեն սկսել է խիստ քննադատել Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը, որը, ըստ ընդդիմության, կարող է վատ ազդել Թուրքիայի տարածքային ամբողջականության վրա»։

3844 | 0
Facebook