Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետն առանց թույլտվության որևէ տուն չի մտել». Լիլիթ Մակունց

14:48, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Վարչապետն առանց թույլտվության որևէ տուն չի մտել». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի Շուռնուխ այցին: «Նիկոլ Փաշինյանը որևէ տուն չի մտել՝ առանց թույլտվության, և չեմ կարծում, որ դա հնարավոր կլիներ անել: Այնպես որ, այն տեղեկատվութունը, որ հրապարակել է, կամ մեկնաբանությունը, որը տվել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց Մակունցը:

Լրագրողների հակադարձմանը, թե այդ մասին հայտնել է անգամ այն կինը, ում տուն առանց թույլտվության մտել է Փաշինյանը, իշխող խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ տեղեկատվությամբ, վարաչպետը չի մտել իրենց տուն՝ առանց թույլտվության»:

2955 | 0
Facebook