Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային ժողովի նիստն ավարտվեց

10:24, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
Ազգային ժողովի նիստն ավարտվեց

Խորհրդանանը քվեարկությամբ ընդունեց ապրիլի 16-ին քննարկված օրենքների նախագծերը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրակարգի երկու հարց նախաձեռնողի առաջարկությամբ տեղափոխվել է հաջորդ հերթական նիստերի օրակարգ:

Ի թիվս այլ նախագծերի, ԱԺ-ն այսօր ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:

1840 | 0
Facebook