Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիան պատրաստ է հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար

14:16, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Ավստրիան պատրաստ է հարթակ տրամադրել Պուտին-Բայդեն հանդիպման համար

Ավստրիան միշտ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման անցկացման համար, եթե կողմերը որոշեն հանդիպում անցկացնել այդ երկրի տարածքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ավստրիայի ԱԳՆ-ը։

Ինչպես հայտնել են Սպիտակ տանը և Կրեմլում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը երեքշաբթի հեռախոսով քննարկել են առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը:

«Նման գագաթնաժողով անցկացնելու, ինչպես նաև դրա անցկացման վայրի ու ժամանակի մասին որոշումը կայացնելու են 2 երկրները։ Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բոլոր տեսակի բարձր մակարդակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ»,- նշել է Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցի, թե պատրաստ է արդյոք իր երկիրը դառնալ գագաթնաժողովի անցկացման վայր՝ հաշվի առնելով, որ Վիեննան նախկինում նման հանդիպման համար իր հարթակն է առաջարկել։

2998 | 0
Facebook