Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգը հետաձգել է #AstraZeneca-ի գնումը

14:20, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
Հոնկոնգը հետաձգել է #AstraZeneca-ի գնումը

Հոնկոնգի իշխանությունները հետաձգել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 7,5 միլիոն չափաբաժնի գնումը: Այս մասին գրում է South China Morning Post թերթը։

«Հիմնական պատճառն այն է, որ մենք արդեն պատվաստանյութի բավարար պաշար ունենք (այլ պատվաստանյութեր)»,- գործակալությունը մեջբերել է առողջապահության հարցերով նախարարի քարտուղար Սոֆյա Չենի խոսքը:

Նա ընդգծել է, որ «այս տարի դեղամիջոցի մատակարարման անհրաժեշտություն չկա», թեև անցյալ տարի Հոնկոնգը 7,5 միլիոն դեղաչափի մատակարարման պայմանագիր է կնքել:

Կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ պատվերը չի չեղարկվի, այն հետաձգվել է մինչև այն ժամանակը, երբ արտադրողը լրամշակի պատվաստանյութը և բարձրացնի դրա արդյունավետությունը «հարավաֆրիկյան» շտամի դեմ:

6805 | 0
Facebook