Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

14:32, երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գրիգորյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

22377 | 0
Facebook