Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:10, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գրիգորյանը կնշանակվի Արդարադատության փոխնախարար: Նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը:

4263 | 2
Facebook