Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գռզոյին հանձնարարել են սնանկացնել Ֆլեշի Բարսեղին

12:04, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Գռզոյին հանձնարարել են սնանկացնել Ֆլեշի Բարսեղին

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի բենզալցակայանների ցանցերից մեկում՝ RAN oil-ում, բենզինը վաճառվում է շուրջ 40 դրամ էժան, քան մյուս լցակայաններում։ Հատկանշական է, որ նշված բենզալցակայանների ցանցն ամենափոքրն է Հայաստանում, ինչը ևս տարակուսանք էր առաջացնում քաղաքացիների մոտ։ Զուգահեռաբար, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մոտ մեկ ամիս այդ բենզալցակայաններից քաղաքացիների ավտոմեքենաներում լիցքավորվում է կապույտ գունավորում ունեցող բենզին, ինչը շարքից հանում է ավտոմեքենաների շարժիչները։
     Ասում են, որ մոտ երկու ամիս առաջ RAN oil բենզալցակայանների ցանցը գնել է օլիգարխ Գռզոն (Խաչատուր Սուքիասյան, ում պատկանում է նաև «Հայէկոնոմբանկ»-ը)։ Համաձայն շրջանառվող լուրերի, իշխանությունների «սրտի» այս օլիգարխին տրվել է կանաչ լույս՝ վառելիքի շուկան վերցնելու և Ֆլեշի Բարսեղին սնանկացնելու հրամանով (ում պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանների ցանցը, «Արարատբանկ»-ը, «Արարատ» հանգստյան տների ցանցը և այլն)։ Ասում են նաև, որ իշխանությունների հանձնարարությունն «անթերի» կատարելու, վառելիքի շուկան գրավելու և Ֆլեշի Բարսեղին սնանկացնելու՝ Գռզոյի մղումն այնքան մեծ է, որ նա, անտեսելով քաղաքացիների գույքին սպառնացող հնարավոր վնասն ու դրա հետևանքները, ներմուծում է ամենացածրորակ և ավտոմեքենաների շարժիչի համար հնարավոր վնասակար կապույտ բենզին, որպեսզի կարողանա իրացնել այն ավելի էժան, քան իրացնում են մյուս բենզալցակայանները։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21876 | 0
Facebook