«Մահացած քաղաքացիներին արկղի պես նետում են մեքենաների մեջ»․ սկանդալ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում
MAMUL.am լրատվականի խմբագրություն բողոքով դիմել է քաղաքացի Կարեն Այվազյանը՝ ներկայացնելով իրավիճակը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում: Ստորև՝ նրա նամակն ամբողջությամբ. «13.03.2021թ. Աշտարակ ԲԿ-ի կողմից «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ բուժհաստատության վերակենդանացման բաժանմունք է ուղեգրվել քաղաքացի Փառանձեմ Գևորգի Մուրադյանը /ք. Աշտարակ, Վարդանանց 14/1 հասցեի բնակիչ/, Covid 19 համավարակի դրական թեստի առկայությամբ՝ երկկողմանի թոքաբորբով: 13.03.2021թ-ից մինչև առ այսօր մեր հիվանդի կլինիկական վիճակի վերաբերյալ բժիշկների կողմից ստանում ենք հակասական, իրարամերժ պատասխաններ: Բուժհաստատության կողմից նշված 041.200.168 հեռախոսի համարը գրեթե միշտ անհասանելի է, իսկ երբ պատասխանում են հեռախոսին երկու ժամվա տարբերությամբ տալիս են 100 տոկոս տարբերվող պատասխաններ՝ կլինիկական լավից դեպի ծայրահեղ վատթար վիճակ: Հատկանշական է հենց բաժանմունքի վարիչի՝ հիվանդների հարազատների հետ վատ վերաբերմունքի դրսևորումը, որը արտահայտվում է ագրեսիվ խոսելաոճով մեր հարցադրումներին պատասխանելով. միթե նման մարդը կարող է կամ ունակ է բուժելու մեր հիվանդին: 1. արդյոք հարազատի հետ տեսակապով կամ բջջային հեռախոսի միջոցով խոսելը կարող է բերել հիվանդության վիճակի կտրուկ վատացման, 2. թե երբ հիվանդը տեսակապով կամ բջջային հեռախոսով խոսելով իր մտերիմների հետ՝ կարող է ունենալ հիվանդության ընթացքի վրա դրական արդյունք: Կարելի է կարծել սա ոչ թե հիվանդանոց է, այլ սպանդանոց: Գուցե վերջինիս կլինիկական վիճակի վատթարացման պատճառը բժշկական անուշադրությունն է, անփութությունը, դեղորայք ժամանակին չտալը: Հատկապես հատկանշական է հենց բուժհաստատության հակասանիտարահիգիենիկ վիճակը, ողջ հաստատությունում չկա ոչ մի ախտահանիչ միջոց: Երեկոյան ժամերին, հատկապես ժամը 21.00-ի սահմաններում բուժհաստատության Covid-ի ընդունարանի մոտ տեղի է ունենում սահմռկեցուցիչ վիճակ, մահացած մարդկանց, կարելի է ասել, անպետք տուփերի պես նետում են մեքենաների մեջ: Մի պահ կանգ առնելով՝ լսեցի, թե ինչպես է մի աշխատակիցը մյուսին ասում՝ «սրա անուն ազգանունը գրել, գցել եմ գլխի մոտ»: Ես ցանկանում եմ, որ իմ այս հայտարարությունը տեղ գտնի լրատվականում, լուսաբանվի և մերկացվի այս խայտառակ հիմնարկի ողջ հակամարդկային գործելաոճը»: Դիմող Փ. Մուրադյանի թոռը՝ Կ. Այվազյան |